ԵՐԲ ԻՄԱՆԱՄ ՉԿԱՍ
September 23, 2016 at 3:28 am
Երբ մահացավ հայրս
ես
մկրատը ձեռքիս
նախ վազեցի ազատ
սենյակով մեկ
կարճացրի փեշս
ծխեցի
և դուրս եկա
ղուշբազ Աղասի հետ
մյուս կիրակի
երբ դո՛ւ մեռնես
Աստված
(իսկ Դու կարող ես չէ՞... եթե ուզես)
ես հաջորդ օրը
կհամբուրեմ չքնաղ
Մագթաղինացուն
ինչե՜ր
ինչե՜ր
կանեմ...
եթե վստահ լինեմ
որ Դու չկաս