ԱՐԱԼԵԶԻ ՆՄԱՆ
September 23, 2016 at 1:43 am
Արաքսի այս ափին եմ
կրկին
մազապուրծ տիկնիկի հետ
տատիկիս
որ փրկվել է հրաշքով
նրա
շապիկի տակ
սարսափած հայացքով
ու
համրացած
սահմանն ինձ համար
գետ է
հայացքն իմ խեղդվում է
տեղ չհասած
և
ստիպված ես լեզվով եմ շոշափում
մյուս ափը -
վերքի նման
...ու հողն ինձ պատմում է ամեն բան
Արաքսի այս ափին ենք դեռ
ես և տիկնիկս մազապուրծ
որ վիրտուոզ է մորս նման
լռելյայն ինչ-որ բան ասելու մեջ