Լոտոս
September 23, 2016 at 1:35 am
Ինձ չի վախեցնում
ճանապարհը
աշխարհից դեպի աջ
կամ դեպի վեր
ես անցել եմ դեռ մանուկ`
ավելի նեղ
չորս մատ բացվածքով
անկարելի
ավարտված ոչինչ
ինձ հարկավոր չէ
բացի պատերազմից -
պատերազմից
ոչ էլ պատրաստի դրախտ է
պետք
մշակված պարտեզով
խնձորահոտ
բուրավետ ծաղկի նման
աղբից ծլող
(որ բույրի է վերածում գարշահոտը)
ես կգնամ դժոխք ավելի շուտ
ու
իմ ձեռքով հենց կշրջեմ
տառապանքի ցիկլը`
երջանկության
դե... գնում եմ... ցտեսություն
ցտեսություն
պինդ գրկում եմ ծեր մորս
վերջին անգամ
երջանիկ
որ քույրերս մյուս
խելացի ու գործնական են ինձանից
դե ուրեմն ես կարող եմ նաև
լինել խելառ
ոնց հիպի
երկա՜ր մազերով
ինձ սոսկ հաշիշ է պետք
էքստազ
և
արդարություն
բայց լսում ես չէ՞
ռումբերի ձայնը...
շան լուսնահաչը
աննպատակ
(թե՞ զինվոր է հազում
դիմակի տակ)
ինձ ոչի՛նչ չի վախեցնում
երդվում եմ
բացի վախենալուց...
վախենալուց