Օրվա վերջին գործը
September 23, 2016 at 1:17 am
Օրվա վերջին գործը`
մայրս փմփլեց բարձը բազկաթոռի
վերցրեց կիսատ գիրքը
ու խրվեց
դեռևս չհարդարված բազմոցի մեջ
ինչ երջանիկ եմ ես
մտածում եմ
բացելով պատուհանս զգուշորեն
որ չվնասեմ անփույթ մի շարժումով
փայլուն պղպջակը հիացումիս
կանգնած է մարդը`
ձեռքին ճամպրուկ
կողքին մի սիրուն կին
տաք հագնված… (իր կի՞նն է…)
այսօր ես ուզում եմ լքել մի բան
թողնում եմ քաղաքս
ու հեռանում