Այն օրը
September 23, 2016 at 12:28 am
Այն օրը
երբ աստված էի ես
ամենուր էի... մեծ
ու
նախապես գիտեի
ամեն բան
ցանկացա
որ անակնկալ լինի մի
ու եղավ անակնկալ
և
եկավ նա
հետո նայեցի ու տեսա
որ լավն է նա
ու կամեցա
որ կրկնվի նորից
անակնկալը
ու նա արագ դո՛ւրս ցատկեց
իմ անկողնուց... հագնվեց
ուղղեց մազերը հայելու մեջ
ու գնաց
... որ ետ գա կրկին`
անակնկալ
ու թեպետ ուրիշ անգամներ էլ
պատահել է այդպես
որ գա մի մարդ
ու դուրս թռնի այդպես անկողնուց իմ
հագնվի ու գնա
լուսաբացից առաջ
բայց այդ մեկը տարբե՜ր էր
բոլորովին
ու
կիմանամ վստահ
անգամ մթության մեջ
որ ի՛նքն է
երբ էլ որ գա
հիմա ես գալուստին եմ սպասում
նրա
երկրորդ
թեպետ աստված չեմ այլևս
արդեն վաղուց
երե՛կ էլ ինքը չէր եկողը
(չլինի մի բան է պատահել... ճանապարհին)
թեպետ շարժվում էր անպետքը
ու հագնվում
... ճիշտ նրա պես