ԹՈՂ ՈՐ ԳՆԱՄ
September 22, 2016 at 11:57 pm
ԹՈՂ ՈՐ ԳՆԱՄ
Տուր ինձ
տատիկիս
պայուսակը մեծ
մեջը ոսկե նիզակ
ու
փետուրներ
(հրեշտակի կորցրած
ճամպրուկի պես)
իսկ դու...
գնա
Աստծուս տուր ինձ նաև
գունատ
ու
անիրական
մանկությանս նկարների
այն ծերի պես
(սիրող... բայց խստատես)
որին չհասցրի
ճանաչել ես
ու
թող... գնամ
(հավատք եմ անվանում
այսօրվանից
ամեն նոր ճանապարհ
որ չի տանում ճշգրիտ
նշված մի տեղ)