Վաղուց ապացուցված
September 22, 2016 at 11:56 pm
Վաղուց ապացուցված
ճշգրիտ գեղեցկություն
դու ցավեցնում ես
տեսողությունս
ես նախանձում եմ
կիսակույր աչքերի
երևակայությանը
ու
հավատում
միայն
ծուռ հայելուն
որն ուռճացնում է
միրաժները
սկիզբը տրված է մեզ
(պայթյունը□մեծ)
իսկ Աստծուն
հոգ չէ՜
ես կհասնեմ
մի օր՝
խաղաղությամբ
(և սատանա է նա
ով խանգարում է ինձ
□ճանապարհին)