Քիչ առա՛ջ կոտրվեց
September 22, 2016 at 11:42 pm
Քիչ առա՛ջ կոտրվեց
ու կախվեց մեջքս
ձեռքերիդ մեջ
ինչպես երջանիկ ցողուն
էսկիմոսներն ունեն
հիսուն անուն
ձյունի համար
քանզի սիրում են... ձյունը
իսկ ես հարյուրն եմ մտածել
քեզ համար արդեն
ու դեռ
ջահել է... գիշերը
մի հազվագյուտ ծաղիկ
բացվեց այսօր ժայռի ճեղքում
ու ցանկացավ գաղտնի
...նմանվել ինձ