TV PARANOI
September 21, 2016 at 6:11 am
TV PARANOI
Ամպը
մթնեց հանկարծակի
ըստ նախնական
եղանակի գուշակության
մի մարդ հորանջեց
էկրանի վրա
և հայտարարեց
որ հաջողվել է
ճշմարտությունը
սառեցնել
անհայտ վարակի նման
հինգ հագար տարի
սրանից հետո
հանելու համար
գիտնականները
նաև ձեռքի հետ
Աստծո
անսահման
համբերությունն են
ուզում փորձարկել
...ավելացրեց նա
Պատահական
մատս կպավ
մի կոճակի
և մի ճաղատ
մյուս ալիքով
ավելացրեց
...NASA–ն
շուտով
կփորձարկի
երկիր-դրախտ
վերելակը
նաև ասաց
որ
ըստ վերջին տվյալների
հոգիները
հետ են աճում
նախամարդու
պոչի նման
ու վտանգ կա
որ դրախտը
շուտով պիտի ամայանա
երբ նա չէր նայում
ես վախից
փոքրիկ
մի խաչ հանեցի
ու հիվանդի պես
կպա անկողնուս
փառք Աստծո
հենց
խաչիս վրա
զանգը հնչեց
հեռախոսիս
և հերոսս
մի կարճատև
գովազդի պես
խցկվեց
ցուրտ
օրիցս ներս
- բարի օր... սեր