***
September 21, 2016 at 5:25 am
Սերերս անցնում են
...ձիերին կապված
կարմիր կառքերով
ու
ձեռքով անում
կառքերն անցնում են
սերերս տանող
փորձանոթների
շարանի նման
ու
անհետանում
տեսնո՞ւմ ես... այնտեղ
փոշու մեծ ամպ ու
երկու զուգահեռ
գծեր են միայն
ավազի վրա