***
September 21, 2016 at 5:14 am
Ես
մեկ-մեկ
ծպտված
հրեշտակի նման
գնում եմ վերև
գիտե՞ս
երկնքում
հրեշտակները
իրարից թաքուն
ապավինում են
հողի
Աստծուն
երբ
վերջին անգամ
այնտեղ էի
ես
մի գունատ
հրեշտակ
աճպարարի պես
քայլել էր փորձում
ամպերի վրա
նայիր երկնքին
տեսնում ես չէ՞ այն
խը... խաչված...
հրեշտակին