Այնքան թեթև՜ եմ
September 21, 2016 at 5:06 am
Այնքան թեթև՜ եմ
մի քիչ առաջ է
բոլոր մեղքերիս
թողություն տվել
ծանոթ քահանան
դատարկվել է
մեղքատունս
դրախտի պես
պտտիր աչքերդ
մաշկիս վրայով
մինչև
հայացքդ
փոխվի ըղձանքի
և...
արի գնանք
այնքան թեթև՜ եմ
ամո՛ւր գրկիր ինձ
որ իմ ոտքերը
չպոկվեն
գետնից
թեթև՜ եմ չէ՞... սեր
օրհնվի... քահանան