ԹԱՐՍ ԵՐԱԶ
September 21, 2016 at 5:03 am
Վերջից սկսվեց
երազս
երեկ
մահացել էի
երազիս
սկզբում
եւ
ինչ-որ մեկը
կրճատումներով
աղոթք էր կարդում
աճյունիս վրա
հե՛չ լավ չէր լսվում
կափկափյուններով
համբուրվում էին
աջ կողքիս վրա
երկու հին կմախք
ո՞վ գիտե
գուցե
թառափների պես
իմ երազներն էլ
մեռնելուց առաջ
վեր են բարձրանում
հոսքին հակառակ...
հետաքրքիր է
վերջից սկսվեց
երազս երեկ