Ափերդ
September 21, 2016 at 2:22 am,
No comments
***
Ափերդ
ափերիս մեջ
սիրտդ
ականջիս թիկնած
մի հին ու նոր երգ է մրմնջում
ունկերիս հաճելի այնքան
հարբում է գլուխս այդ երգից
պտտվում
պտտվում է անվերջ
աշխարհն
իմ
աշխարհից գաղտնի
աշխարհն իմ
ափերիս մեջ