Ինձ մի մասնիկ տուր քո էությունիոց
September 21, 2016 at 2:08 am,
No comments
Ինձ մի մասնիկ տուր քո էությունիոց
և ողջ դրախտը իմ մեջ կամփոփվի
իմ զարկերակը
զույգ անգամ ուժգին
բաբախում կտա
կվերածնվի հրաշք գույներով
տիեզերքը հին
ու
կարձագանքի իմ կրկնությանը
աստվածավայել
ներդաշնակությամբ
այսքանը միայն
քո մի մասնիկով
պատկերացնո՞ւմ ես
ինչի է զորու
ամբողջությունդ...