Երբ չլինեմ ես
September 21, 2016 at 2:06 am
Երբ չլինեմ ես
և քո ձեռքերը
փորձեն գրկել ինձ
մարիր լույսերը
և փակ աչքերով
պտտվիր այնքան
մինչև քարկապվեն
հոգնած ոտքերդ
այնժամ...
ականջ դիր
ու կլսես դու
լռության երգը
քո իսկ խոսքերով`
-
առանց քեզ չկամ -
եթե դու իրոք
հավատացել ես
քո այդ խոսքերին
կանգոյանաս
ու մի թաց համբույր
կհոսի ներքև
այդժամ
բաց վարագույրը
և թող
որ լույսը
կրկին մկրտի
մեր հանդիպումը...