Մթաթյան մեջ խենթորեն
September 21, 2016 at 2:01 am,
No comments
Մթաթյան մեջ խենթորեն
գրկում եմ կարոտներս
ու հղիանում է
թախիծս
շուրթերս հպվում են
խավարի ականջին
ու անսխալ մրմնջում
անձնասպանի խոստովանանքը
ստվերները
անտարբեր
ձայնագրում են այն
ակնթարթը
ծիծաղում է հավերժի վրա
տարածությունը դառնում է
պատին գամված
ժամացույցի շրջանակ
ու սլաքները
շարժվում են
կորստի ոտնահետքերով
չվառեք լույսը