Արտաշես Հովսեփյանի աճյունը Կոմիտասի
անվան պանթեոնում ամփոփելու հարցը քննարկման խնդիր դարձնելն իսկ արդեն
անբարո է: Խոսքն արդյոք այն մարմնի մասի՞ն է, հոգու այն հանդերձի կամ
ա՞յն
Ցավի կուլիսներ. գնալ ուղիղ գծով և անցնել գիծը
-Սիրելի Սոնա Վան, իսկապես ունիկալ միտք է կանանց ուղղիչ տանը անցկացնել գրքի շնորհանդես, պոեզիայի «տուլիկներ» հասցնել կյանքից, մարդկանցից հեռացած հոգիներին, բայց…չե՞ք վախենում, որ հաղթած ու պարտված, երջանիկ ու դժբախտ կանանց կոշտ շփում լինի, մեկ էլ մի բան պայթի, չհասկացվեք:
- Ամբողջ գիշեր անքուն էի, մտածում էի ասելիքիս մասին, ուժ էի փնտրում իմ մեջ, համոզում էի ինձ, որ ես ընդունակ եմ այդ պատն անցնելու, նրանց հետ հաղորդվելու, նրանց մեջ ինչ-որ բան շարժելու: Երևի երբեք այսքան հուզված, նյարդային չեմ եղել: Այդ զգացողությամբ եմ հիմա գնում այս կարևոր հանդիպմանը՝ չբացառելով նաև, որ կհանդիպեմ նաև լուրջ դիմադրության: Բայց կյանքի իմաստն ու երջանկությունն ամենևին էլ պայմանավորված չէ նյութի, իշխանության և անգամ ազատության չափուքանակով: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես կօգտագործես քեզ տրված ազատությունը, ժամանակը, նյութը։ Մարդն ազատության մեջ էլ կարող է ունենալ անազատություն, իմաստազուրկ կյանքի զգացողություն և հակառակը՝ անազատության վայրում ապաշխարության, արժևորումների, նոր իմաստներ հայտնաբերելու կատարյալ ազատությունը: Մենք ամեն պահ կանգնած ենք ընտրության առջև. այդ կանայք մի չար պահի սխալ ընտրություն են կատարել, և սա չի նշանակում, որ իրենք ինձնից կամ Ձեզնից վատն են, իրենք պարտվել են, իսկ մենք՝ հաղթել, իրենք դժբախտ են, մենք՝ երջանիկ:
-Իհարկե՝ համաձայն եմ, բայց այնուամենայնիվ ռիսկային լսարան է. փորձ է արվում դիպչել ցավի զոնային և չգիտես՝ այդ ցավը քեզ ինչպես կպատասխանի, ինչ կասեն Ձեզ այդ տառապյալ կանայք: Միգուցե ապավինում եք Ձեր երկրորդ՝ հոգեբանի՞ մասնագիտությունը, գիտեմ, որ Ամերիկայում աշխատել եք մահամերձ հիվանդների, համասեռամոլների հետ: Բայց հայ կինը մի այլ ֆենոմեն է, գիտությանն անհայտ, անքննելի մի գոյություն:
- Ես որպես բանաստեղծ եմ գնում նրանց մոտ. բանաստեղծ լինել արդեն նշանակում է հանցավոր և հանցակից լինել։ Հանցակից այն իմաստով, որ բանաստեղծն ինչպես Աստված ոչնչից արարում է մի նոր իրականություն. դա Աստծուն ձեռնոց նետելու նման բան է, հանցանք: Պարզապես տարբերությունն այն է, որ այս կանայք իրենց կատարած հանցանքի համար պատժվում են, իսկ մենք՝ արվեստագետներս՝ ոչ: Թեև պատիժը միայն ֆիզիկական ազատազրկումը չէ, կան այլ պատիժներ, որոնք սահմանված են արվեստագետի համար ստեղծագործական ճգնաժամից մինչև քամահրանք, մոռացություն: Կարող ես լինել ազատության մեջ և կորցնել քո ինքնությունը, շրջապատի վստահությունը, դա էլ մահ է, մահվան մեկ այլ տեսակ է։ Ես կուզեի նրանց ասել, որ ազատազրկումը մարդուն պատահած ամենամեծ պատիժը չէ: Դոստոևսկին անցնելով դրա միջով կարողացավ ստեղծել իր գլուխգործոցները. նա, կարծեմ, հենց ազատազրկման վայրում կուտակեց մարդկային այդքան փորձ, որով հնարավոր եղավ ստեղծել այդպիսի հանճարեղ գործեր, որ ցնցեցին ամբողջ աշխարհը:
-Լավ սիրելի Սոնա, չէի ցանկանա այս կարևոր հանդիպումից առաջ Ձեզնից կորզել բոլոր այդ բառերը. բարձրաձայն ասված բաները կարծես կորցնում են գրի նշանը: Սեփական փորձից գիտեմ, որ գրելիքը ցնդում է խոսելիք դառնալիս. բանը կամ խոսելու է, կամ՝ գրելու: Իսկ մեկ անգամ ասվածը կորցնում է վրայի սերը, նախնական ուժը, զորությունը: Դադար առնենք և մեր զրույցը շարունակենք կանանց հետ Ձեր հանդիպումից հետո:Կարծում եմ հետաքրքիր սցենար կստացվի:
Ես կույսն եմ, հարճն ու ծառան կավատ անապատի, կնավաճառ ուրվականը նրանց և պոետը
Սոնա Վան
Լիբրետո անապատի համար
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ- Բոլորն ինչ ուշադրությամբ են լսում, ափսոս այսօր թարգմանիչ չունեմ, որ խնդրեմ, կարող եք ասել, թե տիկինն այս պահին ինչ է խոսում:
-Սիրով, իհարկե.խոսում է մարդու մեջ միաժամանակ ապրող չարի և բարու մասին, փորձեմ՝ սինքրոն գնալ խոսքի ետևից.,,… ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը երբեք չմոռանա, որ մենք շատ ավելին ենք, քան մեր ամբողջ կյանքում կատարած սխալ ու ճիշտ արարքների ամբողջական գումարը, որ մենք ամեն պահ կարող ենք վերադառնալ մեր նախնական աստվածային էությանը: Աստված մեզ արարել է իր նմանությամբ և կերպարանքով։ Այնպես որ ձեր մեջ նստած է այդ աստվածային էության հատիկը, որը վայրկյան է սպասում, որպեսզի ձեր մեջ ծաղկի վերածվի։ Լինել ավելին, քան երբևէ պատկերացրել եք: Դուք այստեղ ունեք ձեր մեջ նստած աստվածային հատիկին անդրադառնալու բացառիկ հնարավորություն, որովհետև սահմանափակ ժամանակը, ազատությունն ու տարածությունը ստեղծում է այդպիսի հնարավորություն։ Դուք կարող եք ձեզ վերակերտել...
-Իսկ Ձեզ ինչ տվեց այս հանդիպումը, կարող է ձանձրացաք, հոգնեցիք:
-Վայ, ինչ եք ասում, չէ: Էն թռչունի մասին որ պատմեց, արցունքներս հազիվ էի զսպում:Մեկ-մեկ ես էլ նույն ձևի մի ծիտ եմ տեսնում պատուհանից ու իրա պես հետը զրույց անում…
-Ափսոս, էդ մասը երևի ես չլսեցի, դրսում հարցազրույցներ էի անում , ի՞նչ ասաց էդ թռչունի մասին:
-Բա ես քեզ հիմա ո՞նց պատմեմ:
-Չեք հիշո՞ւմ:
-Անգիր եմ հիշում՝ էդ հեչ: Ասեց, երբ ոտքս կոտրել էի և տանն էի մի 6 ամիս, ես էլ հասկացա, թե ինչ բան է էդ ազատազրկված լինելը։ Բայց ասեց, էդ վիճակում դե լիքը բան չես կարա անես: Բայց կարաս լիքը մտածես ու ասեց, որ մի թռչուն գալիս էր ամեն օր նստում էր պատուհանիս ու՝ ոնց որ էդ իմ միակ կապը լիներ էլի դրսի աշխարհի հետ: Դե ինքը ավելի լավ պատմեց, ես իրա պես չեմ կարա, բայց ասեց, որ հենց նրա մասին էլ տենց պառկած գիրք եմ գրել:
- Հա «Զառա անունով թռչունը» ձեզ բոլորիդ բերել է այդ գրքից, կկարդաք:
-Մեզ կտա՞ն:
-Ոնց չեն տա, ինքը ձեզ է նվիրել, դրեց վերևում, որ ձեզ տան: Բայց քո կարծիքով, այստեղ քանի՞սը կուզեն վերցնել, կարդալ այդ գիրքը:
-Կեսից շատը հաստատ կուզի:
-Քո կարծիքով բանաստեղծությունը կարևոր, արժեքավո՞ր բան է:
-Իհարկե:
-Ինչո՞ւ. առանց բանաստեղծության չի ապրվի՞, հազարավոր մարդիկ առանց բանաստեղծության էլ կուշտուկուռ ապրում են:
-Հազարավոր հանցագործներ էլ իրանց համար ազատ ման են գալիս, մարդ են սպանում և իրենց չեն բռնում, խիղճներն էլ չի տանջում իրանց. Իսահակյան կարդացե՞լ ես, որ ասում ա՝ բանտում բռնված գողերն են, դրսում՝ չբռնված գողերը: Բայց հլը ստեղ էնքան անմեղ մարդ կա…
-Բայց մարդը տեղով, ի ծնե մեղավոր արարած չէ՞.աշխարհում որևէ անմեղ մարդ կա՞: Օրինակ՝ բարկանալը, ծուլանալը կամ թեկուզ հպարտանալը մահացու մեղքեր են, բայց ես չգիտեմ գոնե մեկին, որ կարող է գլուխ գովալ, թե այդպիսի մեղքեր չի գործել:
-Ես էլ գիտեմ, որ դրանք 7 մահացու մեղքերի մեջ են մտնում, բայց դե դաղալ բան ա էլի ստացվում:
-Դաղալը լավ ասիր, բայց ի՞նչն է էստեղ դաղալ:
-Դե որ տանում են մարդասպանությունն ու ասենք մի քիչ ծուլանալը, կամ մի քիչ գլուխ գովալը դնում նույն բուկետի մեջ:
-Բայց դա էլ հոգին, էությունը սպանող բաներ չե՞ն. ինչու մարմնի սպանությունը մեղք է, հոգունը՝ ոչ:
-Չգիտեմ, եթե մարդ ես, չես կարող չջղայնանալ, անգամ շունը, կատուն են ջղայնանում, մարդը ո՞նց կարող է առանց ջղայնանալու ապրել, էն էլ էս դաժան կյանքում, որ ամեն բան ներվերդ քանդում ա: Դու էդ կրոնական բաներին շատ մի հավատա: Չտեսա՞ր, Սոնա Վանն էլ ասեց նույն բանը, որ ինքը կրոնի, եկեղեցու գերի երբեք չի եղել:
-Բա ինչին է պետք հավատալ, դու ինչի՞ն ես հավատում:
- Ե՞ս.ասեմ՝ կզարմանաս: Ես մենակ մի բանի եմ հավատում՝ իմ տեսած երազներին, ինչ տեսնում եմ՝ լինում ա: Էդ օրը, որ ինձ բռնեցին, ես երազը տեսել էի, վեր կացա երազս մարդուս պատմեցի, ասեց՝ էտի քո ֆանտաստիկան ա, չհավատաց: Բայց երկու ժամ հետո խանութից ինձ տարան ու նույն ձևի, ինչ ձևի տեսել էի, անգամ էդ տանողների դեմքերն էի ես տեսել: Երազից ճիշտ բան չկա: Հիմի մի բան ասեմ՝ մազերդ բիզ-բիզ կանգնի՝ ես ստեղ ձեր գալն էի էսօր երազիս տեսել, ես երեք տարի ստեղ եմ, էս բանաստեղծուհուն որտեղի՞ց պիտի ես իմանայի, բայց ես նրան տեսել էի երազիս, որ ներս մտավ՝ սարսռեցի, նույն գլխարկով, նույն շորերով. ոնց որ ինքն ամեն ինչ իմանար իմ մասին, դու չտեսա՞ր, որ ինչ խոսում էր, մենակ ինձ էր նայում, ինձ էր ասում: Դու լսեցի՞ր էն բանաստեղծությունը, որ ասում ա՝ անմեղ մեղավորի տեղը հենց դրախտն ա, էդպես չէր է՜, ինքն ավելի լավ էր գրել, ո՞նց էր…
-Մեռնելուց հետո տեսնես որտեղ են գնում ինձ նման աղջիկները այն, որ ոչ անմեղ են, ոչ շատ մեղավոր,
Ինչպե՞ս է տեսնես ջերմաստիճանը դրախտի հեռու արվարձաններում:
շարունակելի
ՎԱՐԴուհի Սիմոնյան (tert.am \2016/02/28)
Բաժանումից առաջ, երբ հերթափոխվող բժշկի բնազդով մատիս ծայրով չափում էի պաստառներից նայող ծաղիկների ջերմաստիճանը, ինձ՝ միամիտիս, թվում էր, թե մեքենայի շարժիչը միանալուն պես պիտի պայթեմ օճառով լցված փուչիկի նման, ու մեքենան պիտի լցվի իմ գունավոր, տեղ-տեղ մտացածին զգացողությունների չափազանցված նկարագր
«Դե Ֆակտո» 38
(2009թ.)
Զգուշացեք… Վահագնը երազում է…
Բան կա, որ փոխվում է մեր շուրջը։ Կա բան, որ մենք ենք փոխում։
Բայց ամենակարևորը այն բանն է, որ փոխվում է մեր մեջ։
էմիլի Դիքընսըն
Վեհանալու զգացումը հոգևոր մարդու ամենաբնական պահանջներից մեկն է, ու հենց դրան է ծառայում արվեստը՝ իր բարձրակետում։ Արվեստի գործը այս զորությունը ձեռք է բերում այն ժամանակ, երբ արվեստագետը վերածվում է իր գործին. նկարիչը դառնում է իր գույնը, գրողը՝ իր տողը, հոգու ճանապարհով ընթացողը՝ իր ճանապարհը։ Քրիստոսը ազդարարեց, ասելով՝ «Ես եմ ճանապարհը», «Ես եմ ճշմարտությունը»… ու նրան մեծամիտ կոչեցին…, խաչեցին, այնինչ նա մարդու բան էր ասում, խ
SonaVan Official Website 2016-2021©