ԱՅՍՕՐ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑՆ Է... ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ...
July 18, 2016 at 11:03 am
Երկնքում նրանց տեղը ապահովված է, քանզի նրանց Արարիչը Ինքն է նշանակում այս հողի վրա բարու, արդարի, բարոյականի անկումը կանխելու առաքելությամբ: Եվ սակայն, երկրի վրա նրանց տաղանդի ճանաչողությունը հավասարապես օժտված մեկ այլ հոգևոր տեսանողի մենաշնորհն է, որովհետև սոսկ նրանց է տրված անքեն, անաչառ մարգարեական առաջնախոսքով ճանաչածը բարձրաձայնելու կոչումնու իրավունքը: Այս ճշմարտության սահմաններում Վահան Վարդանյանպոետ-տեսանողի իրողությունը պետք է որ առաջինը գրանցվեր հենց Սոնա Վան բանաստեղծուհու զգայարաններում` ի լուր աշխարհի ավետելով բարձր չափանիշներով շնորհյալի ամենաբարձր գնահատականը: Ժամանակը դեռ կկորզի շատերի շուրթերից Վահան Վարդանյան պոետի, դրամատուրգի ու մտածողի մեծ տաղանդի իրողությունն ընդունելու խոստովանանքը: Սոնա Վանի <<Հանճարի մահը>> բանաստեղծությունը՝ գրված Վահան Վարդանյանի անժամանակ մահվան չարագուշակ լուրը լսելուց օրեր անց, և ապա <<Քեզ որոնելիս>>` դեռևս որևէ գրական ոճի հետ չնույնացող ստեղծագործությունը <<Նարցիսի>> էջերում ընթերցելուց հետո ունեցա այն մտահանգումը, որ ընտրյալ հոգիները միմյանցով զորացող, սնվող և անբարդույթ, միմյանց հանդեպ Աստվածընծա ճանաչողության զգացումով օժտված անհատականություններ են: Կրելով երկնային եզակի անհատական հատկանիշներ՝ նրանք երբևիցե չեն շեղվում իրենց, թող որ ասվի, գրեթե անսխալական ճանապարհից: Ուստի՝ չքննենք, հանգիստ թողնենք նրանց իրենց արժանապատիվ բարձրության վրա ուլսենք նրանց ձայնը` որպես բարձրագույնին ձգտել-հասնելու ուղենիշ, քանզի նրանց է տրված արվեստի արժեքներ ստեղծելու, վերարժևորելու, Բարձրյալից ստացած մերանը փոխանցելու շնորհն ու իրավունքը: Սամվել Սմբատյան
ՍՈՆԱ ՎԱՆ
Հանճարի մահը
-Վահանը չկա այլևս ասաց մի ձայն դեռ օվկիանոս չհասած` մեքենայում Դու էիր ճանապարհը - այդուհետ Մոցարտը գույները հորիզոնի և այնտեղ էիր արդեն երբ հասա տեղ
կռացա-ոռնացի նախ ջրի մեջ փորձելով ինչպես Ղազարոսին ետ բերել սիրտդ` հայելու տակ ապա լռելյայն համբուրեցի ճակատիդ ալիքը հավերժահոս
օվկիանոսը դո՛ւ ես այսուհետ
հ.գ. Քրիստոսի պես դու էլ - բաժանեցիր ժամանակս երկու մասի