ՀԱՅ
ENG
RUS
/ Փնտրել
Գլխավոր
Կենսագրություն
Պոեզիա
Արձակ
Հրապարակախոսություն
Թարգմանություն
Այլ Լեզուներով
Գրախոսություն
Գրախոսականներ և կարծիքներ Սոնա Վանի Մասին
Սոնա Վանը այլոց մասին
Մեդիա
Հարցազրույցներ
Ֆոտոարխիվ
Մեդիան Սոնա Վանի մասին
Տեսանյութեր
ԴեՖԱԿՏՈ
Կապ
***
July 10, 2016 at 6:29 am
Պ
ատերազմ
ես կին եմ
ու
հայտարարում եմ քեզ
որպես անձնական թշնամի
այսօրվանից
բացատրել պե՞տք է…
ես մանուկներ եմ արարում
մինչ դու սպանում ես նրանց
դաժանաբար
իսկ դու` ժամանա՛կ
վե՛րջ
ես կկռվեմ քեզ հետ
այսուհետ
գեղագետ վիրաբույժիս
սուրսայր դանակները
օդի մեջ
համաչափ ու վարժ
պտտեցնելով
ինչպես սոխ կտրտող
ճապոնացին
խոհանոցում
մանր
այնքա՜ն մանր
մինչև ջուր դառնաս ամբողջովին
ու հոսես վար
փայտից
սեղանից ու
աչքերից իմ
իսկ հետո կխմեմ քեզ
(ա՜խ… ոնց կխմեմ ագահաբար)
ոնց թշնամու արյան
կամ ավելի շուտ
կբաժանեմ այն մոլորակի կանանց
փոքրիկ
անթափանց սրվակներով
որպես անմահության թուրմ
կլորացնում եմ թղթերը սեղանիս
դարձնելով շեփոր հրեշտակի
ու երգելով ինչպես օպերա
երկնքին հղում վերջին կամքս
-հավերժություն
պետք չես դու ինձ
ես նախընտրում եմ
ապրել հինգ-տասը տարի ևս
մեկ ուրիշ քթով` ավելի նեղ
.
SonaVan Official Website 2016-2021©