***
July 10, 2016 at 6:22 am
ես արթնացել եմ
կորստյան ցավով
շուրթերիս վրա
չորացած արյուն
գարշ դառնահամով
արթնացել եմ ես
անթարթ բիբերի
անխոս աղերսով
սեղմված բռունցքով
և
մարդասպանի
վայրի մոլուցքով
թողե՛ք ձեռքերս
հ.գ. ես հազվադեպ եմ
շա’տ բարկանում
բայց երբ բարկանում եմ շատ
շարժվում է հողը
ոտքերիս տակ