Ամերիկաբնակ պոետ, էսսեիստ Սոնա Վանը (Սոնա Տեր-Հովհաննիսյան) ծնվել է Երևանում:  1978-ից ապրում է Կալիֆորնիայում: Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական և հոգևոր-հոգեբանության մագիստրոսի կոչում: Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան է:2006 թվականից Երևանում լույս տեսնող «Նարցիս» գրական-գեղարվեստական, մշակութային հանդեսի համահիմնադիրն է, իսկ 2013-ից` նաև գլխավոր խմբագիրը:Սոնա Վանը հեղինակ է բանաստեղծական 7 ժողովածուների, թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով, ինը՝ առանձին գրքերով, այդ թվում՝ Մոսկվայում հրատարակված «ՁպՈՑՐ ՏՊվՏռ տՑՌՓօ» Աննա Բերդիչևսկայայի խմբագրությամբ ռուսերեն երկրորդ ժողովածուն (2015թ.)՝ Եվգենի Ռեյնի թարգմանությամբ: Նույն տարում, պետական պատվերով լույս ընծայվեց նաև պոետի «Չընդհատված Շահերազադ» ծավալուն հատընտիրը: «Լիբրետո անապատի համար» ժողովածուն բանաստեղծուհու ութերորդ գիրքն է: Այն թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, իսպաներեն, արաբերեն լեզուներով: Արդեն լույս են տեսել անգլերեն և ուկրաիներեն տարբերակները (թարգմանիչներ՝ Շուշան Ավագյան, Անուշավան Մեսրոպյան):Նյու Յորքում կայացած գրքի միջազգային Book Expo America (BEA) ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարի սրահում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 5 հայ հեղինակների կողմից հրատարակված տարաբնույթ գրքերի շարքում ներկայացվել է նաև Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» ժողովածուն (Երևան 2015, «Էդիթ պրինտ» հրատ., խմբագիր՝ Շանթ Մկրտչյան), ինչպես նաև «Չընդհատված Շահերազադե» ծավալուն հատընտիրը (խմբագիր՝ Արմեն Ավանեսյան):Անցյալ տարի, նոյեմբերի ամսին պոետի Հայաստան այցելության ընթացքում, «Լիբրետո անապատի համար» գիրքը նշանավորվեց չորս շնորհանդեսներով՝ ՀՀ ԱՆ Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում, Գյումրիի արվեստի ակադեմիայում, ՀՀ Սփյուռքի նախարարությունում, որտեղ նրան շնորհվեց «Մայրենի լեզվի դեսպան» մեդալ, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև Թբիլիսիում կայացած հինգերորդ շնորհանդեսով՝ հայ և վրաց գրական գործիչների մասնակցությամբ: Սոնա Վանը արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Սփյուռքի նախարարության ոսկե մեդալի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հուշամեդալի, արժանացել է Կալիֆորնիայի Առևտրի պալատի կողմից սահմանված «Կինը գրականությանմեջ-2013» մրցանակին, Սանկտ Պետերբուրգի հոգևոր-մշակութային կազմակերպության հուշամեդալի և հայրենական ու ամերիկյան գրական-մշակութային բազմաթիվ այլ մրցանակների, պարգևների, դիպլոմների:

2013թ. Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, որը նրան հանձնվել է Կալիֆորնիայի ՀՀ հյուպատոսությունում:

Սոնա Վանի ստեղծած «Նարցիս» ամսագրի տպագրությանը, ինչպես նաև նրա գրական-մշակութային գործունեությանը մեծապես աջակցում է նրա ամուսինը` բժիշկ Նուբար Ջանոյանը, ով ԱՄՆ-ում հիմնել է շահույթ չհետապնդող բժշկական հաստատություն, որն ունի յոթ մասնաճյուղեր: Նուբար Ջանոյանի բարեգործական կլինիկայի յոթ մասնաճյուղերում ամեն օր շուրջ 600-700 հայեր ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Մրցանակները

Created with Mozello - the world's easiest to use website builder.

 .

SonaVan Official Website 2016-2018©